Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սոթք Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: