Բաժիններ՝

«14 տարում Թուրքիայի պաշտպանության ոլորտում ներդրվել է 35 մլրդ դոլար». Թուրքիայի վարչապետ

Վերջին 14 տարում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունում ներդրվել է 35 մլն դոլար, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անկարայում՝ իշխող «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Նրա խոսքով՝ միայն վերջին ամիսներին հաստատվել է պաշտպանության ոլորտի 4.1 մլրդ դոլար արժողության 26 նախագիծ։

Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ամերիկյան F 35 կործանիչների առաջին խմբաքանակը կստանա արդեն 2018 թվականին։

«Դա կբարձրացնի Թուրքիայի պաշտպանական հզորությունը»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ կործանիչների դետալների մի մասը կարտադրվի Թուրքիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930