Բաժիններ՝

Տեխնիկական բնույթի հարցերը կընդունվեն պարզեցված ընթացակարգով

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին:

Մասնավորապես, առաջարկվում է, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշ հարցեր կարող են նշված լինել որպես առանց զեկուցման քվեարկության ենթակա հարցեր, եթե դրանցով առաջարկվող կարգավորումները կրում են տեխնիկական բնույթ: Այդ հարցերը հրապարակվում են նիստը վարողի կողմից:

Եթե կառավարության նիստի օրակարգում առանց զեկուցման քվեարկության ենթակա հարցը հայտարարվելուց հետո նշված հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն և/կամ առաջարկություն կամ այն սահմանված կարգով չի շրջանառվել, բացակայում են շահագրգիռ մարմինների կարծիքները, ապա այդ հարցը ենթակա է զեկուցման և ընդունման սույն կարգի 85-91-րդ կետերին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս