Բաժիններ՝

«Օրենքով գողերը» պատերազմ են սկսել Ռովշան Լենքորանսկու ժառանգությանը տիրանալու համար

«Օրենքով գողերը» սկսել են բաժանել սպանված «հանցագործ հեղինակություն» Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) ժառանգությունը։

Ինչպես «Ռոսբալտին» հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Ջանիևի մոսկովյան ամենամեծ ակտիվը՝ բանջարեղենի և մրգի մեծածախ շուկան, անցել է Մերաբ Սուխումսկու տրամադրության տակ։

Ջանիևն առավել լուրջ ակտիվներ է ունեցել Թուրքիայում, որտեղ բնակվում էր վերջին տարիներին։ Դրանք մեծաթիվ ընկերություններ են, հյուրանոցներ, թմրանյութերի մատակարարումների ուղիներ, որոնք գործել են Լենքորանսկու «տանիքի տակ»։
Վերջին շրջանում Ջանիևի շրջապատը կազմել էին մի կողմից՝ «օրենքով գող» Հուսեին Ահմադովը, մյուս կողմից՝ Մերաբ Սուխումսկու թիմի անդամները՝ Թեմուրի Նեմսիցվերձեն, Ռոինա Ուգուլավան, Դաթո Չուրաձեն, որոնք բոլորն էլ հավակնում են Լենքորանսկու ժառանգությանը։

«Դեռ ուղղակի հակասություն Հուսեինի և Մերաբի կլանի անդամների միջև չկա, սակայն ամեն ինչ դրան է գնում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ջանիևը օգոստոսի 18-ին սպանվել է Ստամբուլում։

Նա քրեական շրջանակներում հայտնի էր որպես «Լենքորանսկի»: Առաջին անգամ կալանավորվել է 1996թ.: Նա գնդակահարել էր իր հոր մարդասպանին հենց դատարանի դահլիճում: 1997թ. մարտի 4-ին «օրենքով գողը» պայմանականորեն ազատ էր արձակվել:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացված «օրենքով գողերի» լայմասշտաբ հավաքին որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել Լենքորանսկու լիազորությունները:
Նրան կասկածում էին 2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) գնդակահարությանն առնչություն ունենալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս