Բաժիններ՝

Աղձքում հայոց արքաների մասունքնե՞ր են հայտնաբերվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ Աղձքում իրականացված պեղումների արդյունքում տեղի եկեղեցում հայոց արքաների ոսկորներ են հայտնաբերվել:  «Եկեղեցու խորանի տակ մարդկային ոսկորներ պարունակող երեք սնդուկ ենք գտել: Ոսկորները խնամված էին և մաքրված, ինչը վկայում է այն մասին, որ դրանք արքայական են»,- նշեց հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Ենթադրությունների համաձայն, ոսկորները կարող են պատկանել Արտաշիսյան կամ Արշակունյաց դինաստիայի արքաներին, քանի որ հասարակ մարդկանց մասունքները նման վայրում չէին թաղվի:

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի խոսքով` Աղձքը աշխարհով մեկ հայտնի սրբատեղի է: «Մենք ձգտում ենք հանրության և պետական այրերի ուշադրությունը հրավիրել այդ տարածքի պահպանման, վերականգման և սկսված պեղումները ավարտին հասցնելու վրա, քանի որ այդ պատմական տարածքը լուրջ արժեք է մեր ժողովրդի համար»,- շեշտեց պատգամավորը:

Հնագետն ընդգծեց, որ իրենք սնդուկներից երկուսն են բացել. երրորդը բացելու համար կհրավիրեն լրագրողների և տարբեր պաշտոնյաների` այդ պատմական պահն ավելի նշանակալի դարձնելու նպատակով:

Արագած Ախոյանի կարծիքով` լավ կլիներ, եթե Աղձքը վերածվեր երկրի նախագահների երդման արարողության վայրի: Նման առաջարկով տարիներ առաջ հանդես է եկել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Աղձքում պեղումները դեռ շարունակվում են և ամենայն հավանականությամբ մեկ տարի կտևեն:

ax3

ax2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս