Բաժիններ՝

«Թրամփն արժանի չէ հարգանքի». Շեր

Հայազգի երգչուհի Շերը AP-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն հունից հանում է ու նշում, որ Թրամփն արժանի չէ հարգանքի, հայտնում է Тhe Telegraph-ը։

Շերին զայրացնում է Թրամփի պահվածքը։ «Նա ցանկանում է լինել թագավոր, սակայն նա չի ցանկանում ոչ մի բան անել։ Ես չեմ կարողանում ինձ ստիպել հետևել այդ հեռուստաբանավեճերին»,- ասում է երգչուհին։

Խոսելով Քլինթոնի մասին՝ 710-ամյա Շերն ասում է, որ նա հիանալի նախագահ կլինի։ «Ես ցանկանում եմ խաղադրույք կատարել նրա վրա, քանի որ Քլինթոնը իսկապես ուժեղ է»,- ասում է նա՝ շեշտելով, որ նա «ջանասիրաբար կաշխատի»։

Շերի խոսքով՝ գուցե ձեզ այդքան էլ դուր չի գալիս այն, ինչ Հիլարի Քլինթոնն ասում է կամ անում, բայց նա խելագար չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս