«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի բոլոր կողմնակիցներին այս կարևոր նվաճման համար». Լևոն Զուրաբյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կողմ՝ 103, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 4 ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Քվեարկությունից առաջ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, թե այն փոփոխությանը, որ երեկ զիջումով արվեց, որևէ բան չի թեթևացնում։ Նա քվեարկությունից առաջ կոչ արեց դեմ քվեարկել նախագծին։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար մեր հասարակությունը պայքարել է15 տարուց ավելի. «Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի  բոլոր կողմնակիցներին այս կարևոր նվաճման համար»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս