Ինչո՞ւ է պահանջվում պատասխանատվություն սահմանել սուտ հայտարարության համար. մեկնաբանում է Դավիթ Հարությունյանը
«Քրեական օրենսգիրքը շատ հստակ տարանջատում է` ո՞ր դեպքում է դիտավորություն, ո՞ր դեպքում՝ անզգուշություն: Այսինքն` խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որ ամրագրված է օրենսգրքում:
Ընդհանրապես, Քրեական օրենսգրքում նկարագրված բոլոր հանցակազմերը ենթադրում են, որ անգամ, եթե քաղաքացին չի տիրապետում այդ հանցակազմի էությանը, բայց կատարում է հանցագործություն, ապա նա պատժվում է:
Թեև պետք է ասեմ, որ չկա ոչ տրամաբանական հանցակազմ, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է սուտ հայտարարության մասին, երբ անձը գնացել է, ինքը ստորագրել է, ինքը քվեարկել է, բայց ինչ-որ մեկը կողքից ասում է` «ոչ, այդ մարդը չի մասնակցել», եթե մի քիչ կոպտացնեմ հարցադրումը` «ես վկայում եմ, որ այդ անձը չի մասնակցել քվեարկության»»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով՝ ինչպե՞ս է ուրիշի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարությունը տարբերակվելու դիտավորությամբ կամ հանցավոր անփութությամբ արվածից: