Բաժիններ՝

Եվրոպայի 10 ամենագեղեցիկ պատմական քաղաքները, ուր պետք է այցելել կյանքում գոնե մեկ անգամ

Եվրոպայի այս լեգենդար պատմական քաղաքներն առանձնանում են իրենց էներգետիկայով և ոգեշնչում են մթնոլորտով և կենսակերպով: elle.ru կայքը ներկայացնում է Եվրոպայի 10 զարմանահրաշ պատմական քաղաքները, ուր պետք է այցելել կյանքում գոնե մեկ անգամ:

1. Ֆլորենցիա

Իրենք իտալացիները Ֆլորենցիան համարում են մշակութային մայրաքաղաքը և Եվրոպայի ամենագեղեցիկ պատմական քաղաքը: Միջնադարյան մռայլ գեղեցկությունն ու էներգետիկան միաձուլվել են անասելի քնքշության հետ: Ֆլորենցիան հաճախ անվանվում է իտալական Վերածննդի հայրենիք կամ «Իտալիայի Աթենք»։ Ֆլորենցիան Տոսկանա շրջանի վարչական կենտրոնն է, որը հայտնի է իր գեղեցկությամբ և թերևս Իտալիայի ամենահամեղ սնունդով: 1_640x420

2. Վենետիկ

«Դիմակների քաղաք», «Կամուրջների քաղաք», «Սիրո քաղաք». ահա այսպես են անվանում արդեն մի քանի դար պաշտոնապես աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը համարվող Վենետիկը: Քաղաքը համարվում է նաև երաժշտության, ժամանակակից արվեստի, ինչպես նաև ամենագեղեցիկ պարահանդեսների անցկացման կենտրոնը: 2_640x960

3. Հռոմ

Հավերժ քաղաք Հռոմը ցանկացած տուրիստական ուղեցույցի ադամանդն է համարվում: Աշխարհի ամենահոյակապ քաղաքներից մեկը, որին հաճախ անվանում են թանգարան՝ բաց երկնքի տակ, շարունակում է պահպանել պատմության ոգին և ներկայացնում է եվրոպական քաղաքակրթության լավագույն արժեքները: 3_640x420

4. Փարիզ

Նրբագեղ, արժանապատիվ, շքեղ Փարիզը համարվում է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը: Զարմանալի չէ, որ լավագույն բանաստեղծները, նկարիչները և երաժիշտները Փարիզը համարել են իրենց ոգեշնչման գլխավոր աղբյուրը: 4_640x419

5. Պրահա

Չեխիայի 1100-ամյա մայրաքաղաքը զբոսաշրջիկներին գրավում է գոթական ճարտարապետությամբ, պատմական տարածքներով և հանրահայտ չեխական գարեջրով: 5_640x419

6. Ամստերդամ

Երփներանգ տներով այս քաղաքը հայտնի է իր գիշերային կյանքով, արվեստագետների և ստեղծագործական վերնախավի համար կազմակերպված փառատոններով: Ամստերդամը Նիդերլանդների նաև ֆինանսական և մշակութային մայրաքաղաքն է։ 6_640x419

7. Բրյուգե

Միջնադարյան ճարտարապետությունը, բացօթյա համերգները, գեղեցիկ կամուրջները, պատկերասրահները, երաժշտության և սննդի փառատոնները Բելգիայի Արևմտյան Ֆլանդրիա նահանգի գլխավոր քաղաքը դարձնում են յուրահատուկ վայր գուրմանների և էսթետների համար: 7_640x420

8. Բուդապեշտ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը հնի ու նորի յուրահատուկ խառնուրդ է: 8_640x419

9. Լիսաբոն

Բազմատեսակ ճարտարապետության շնորհիվ Պորտուգալիայի «մարգարիտ» Լիսաբոնը համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: 9_640x907

10. Բարսելոնա

Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնան, որը նաև աշխարհի ֆուտբոլային մայրաքաղաքն է, հայտնի է իր գոթական վայրերով և Անտոնիո Գաուդիի յուրահատուկ ճարտարապետությամբ: 10_640x419

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս