Բաժիններ՝

«Հավերժ» հաց. պատրաստում ենք հաց, որը երբեք չի փչանում

Ինչպես պատրաստել «հավերժ» հաց, որը չի փչանում երկար տարիներ: Իդեալական լուծում երկարաժամկետ արշավների և ճանապարհորդությունների համար:

«Հավերժ» հացի 1 չափաբաժին պատրաստելու համար անհրաժեշտ է.

1. Ալյուր – 3 բաժակ
2. Աղ – 2 թ/գ
3. Ջուր – 1 բաժակ
4. Տապակ
5. Մեխ 3_640x421

Պատրաստման եղանակը.

1. Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան:

2. Խառնել ալյուրը և աղը: 4_640x421

3. Ավելացնել ջուրը և խառնել այնքան ժամանակ, մինչև միասեռ զանգված ստանալը, որը չի կպնում ձեռքերին: 5_640x421

4. Գրտնակել խմորը: Որպեսզի հացերը լավ թխվեն, պետք է շերտը լինի 1.5 սանտիմետրից ոչ հաստ: 6_640x421

5. Բաժանել շերտը 9 հավասար քառակուսիների:

6. Յուրաքանչյուր քառակուսու վրա մեխով անցքեր անել (4х4): 1_640x420 7_640x421

7. Տապակը խմորներով 30 րոպե դնել տաքացրած ջեռոցի մեջ:8_640x421

8. Կես ժամ անց շրջել բոլոր քառակուսիները և թխել ևս 30 րոպե: 9_640x421

9. Արդյունքում այն պետք է ունենա այս տեսքը: 10_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս