3 որոշում, որոնք կփոխեն ձեր ֆինանսական կյանքը
Էնթոնի Ռոբբինսն ինքնազարգացման մասնագետ է: Նրա հաճախորդների քանակը, որը ներառում է հայտնի քաղաքական գործիչների և բիզնեսմենների, գերազանցում է որոշ երկրների բնակչության թիվը: Նրան հաջողվում է մարդկանց երազանքները, նպատակները և որոշումները դնել ճիշտ ուղղության վրա, ինչը ռադիկալ ազդեցություն է ունենում նրանց ֆինանսական վիճակի վրա: Takprosto.cc կայքը գրում է, որ նրա հետևյալ երեք խորհուրդները կարող են փոխել ձեր ֆինանսական կյանքը:
Ինքնազարգացում
1. Ինչի վրա եք ուշադրություն դարձնում: Այն, ինչի վրա դուք ուշադրություն եք դարձնում, կազմում է մտքերի հոսքը և աշխարհի պատկերը, հետևաբար` ձեր կյանքը: Եթե անընդհատ ինքներդ ձեզ ասում եք, որ գումար չկա, փոխանակ նկատեք լավ բաները շրջապատում, գումար չեք ունենա: Նորովի նայեք ձեր հարազատներին, զբաղվեք ձեր առողջությամբ, մարզեք ուղեղը, սովորություն դարձրեք գնահատել այն, ինչ ունեք. միայն այդ դեպքում դուք բաց կլինեք նոր հնարավորությունների համար:
2. Ինչ է նշանակում այս ամենը: Հիշեք` ինչպես եք վերաբերվում տարբեր անհաջողություններին` սմարթֆոնի կորստին, աշխատանքից ազատմանը և այլն: Դու այս ամենն ընդունում ես՝ որպես ամեն ինչի ավա՞րտ, թե՞ սկիզբ, կյանքի նոր էջ: Ճակատագրի «նվերների» վրա ազդել մենք չենք կարող, բայց ի վիճակի ենք փոխել մեր վերաբերմունքը դրանց նկատմամբ: Թույլ մի տվեք, որ բացասական էմոցիաներն իշխեն ձեզ:
3. Ինչ ես պատրաստվում անել: Մտածեք այն մասին, թե ինչպես եք ձեզ պահում, երբ ինչ-որ բանից նեղսրտել եք: Երկու տարբեր մարդիկ նույն իրադարձությունից երկու տարբեր կերպ կարող են դուրս գալ: Առաջինը կփորձի որքան հնարավոր է շուտ մոռանալ այդ ամենի մասին և առաջ շարժվել, երկրորդը կսկսի խղճալ իրեն և բողոքել ճակատագրի անարդարությունից: Հիշեք, որ փորձություններն ու խնդիրները մեզ ավելի ուժեղ են դարձնում, եթե ճիշտ լուծում ենք գտնում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը