Բաժիններ՝

Չինաստանը պատրաստ է թույլատրել երկրի տարածքից մուտքը Facebook

ՉԺՀ-ի իշխանությունները պատրաստ են թույլատրել մայրցամաքային Չինաստանի տարածքից մուտքը Facebook պայմանով, որ սոցիալական ցանցի վարչակազմը կատարի երկրի օրենսդրությունը: Այդ մասին Պեկինում կայացած հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի Համացանցի գործերի դիվանատան փոխղեկավար Ժեն Սյանլյանը:

«Համացանցի զարգացման ոլորտում Չինաստանի քաղաքականությունը բաց է մնում»,-նրա խոսքը մեջբերել է «Ժենմին Ժիբաո» թերթի էլեկտրոնային տարբերակը: Կարգավորիչի ներկայացուցիչը այդպես է մեկնաբանել այն հարցը, որ ապագայում կարող է վերականգնվել մուտքը Facebook եւ Google-ի որոնողական ծառայությունը:

Ամերիկյան սոցցանցը քանիցս հայտարարել է, որ շահագրգռված է մտնելու Չինաստանի ինտերնետ-տարածություն: Բնակչության թվով աշխարհի ամենամեծ երկրում (մոտավորապես 1 մլրդ 375 մլն քաղաքացի) ինտերնետ-օգտատերերի թվաքանակը 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հասել է 710 միլիոնի:

ՉԺՀ-ի իշխանությունները հսկողություն են իրականացնում զանգվածային տեղեկատվության միջոցների եւ համացանցի նկատմամբ: Ներկայում մայրցամաքային Չինաստանում արգելված է մուտքը Google, Twitter եւ Facebook ծառայություններ, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ խոշոր ԶԼՄ-ների կայքեր, որոնց թվում են՝ The New York Times-ը, The Wall Street Journal-ը եւ Bloomberg գործակալությունը: Այս սահմանափակումները չեն գործում Հոնկոնգում, որը ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս