Բաժիններ՝

«Թուրքական հոսքի» թույլտվությունների ստացման աշխատանքն արդյունավետ է ընթանում. Նովակ

Թուրքական իշխանության ներկայացուցիչների հետ աշխատանքը «Թուրքական հոսք» գազատարի շինարարության թույլտվության հետ կապված կառուցողական է ընթանում, նախագծի համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստացվել են, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ներկայումս արդյունավետ աշխատանք է ընթանում անհրաժեշտ թույլտվությունների ստացման ուղղությամբ։

Ներկա պահին աշխատանքի համար բոլոր թույլտվությունները տրվել են, անհրաժեշտության դեպքում թուրքական կողմը, համաձայն միջկառավարական պայմանագրերի, ընկերությանը կապահովի թույլտվությունների ստացմամբ»,- ասել է Նովակը ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով։
Իր հերթին, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին նշել է, որ նախագծի համար խոչընդոտներ չկան։

«Շինարարությունը սկսելու համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները կտրվեն»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս