Բաժիններ՝

Apple-ը երկրորդ գիտահետազոտական կենտրոնն է բացելու Չինաստանում

Apple ամերիկյան կորպորացիան պլանավորում է իր երկրորդ գիտահետազոտական կենտրոնը բացել Չինաստանի տարածքում: Այդ մասին հոկտեմբերի 12-ին գրում է China Daily թերթը: Թերթի տվյալներով՝ այդ մասին հայտարարել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկը՝ Շենչժեն իր այցի ընթացքում: Հենց այստեղ էլ պլանավորվում է ացել կորպորացիայի երկրորդ կենտրոնը, ինչը ծրագրված է հաջորդ տարի:

Սեպտեմբերի վերջին Apple-ը Պեկինի Հայդյանի շրջանի Չժունգուանցուն տեխնոպարկում բացել է իր առաջին գիտահետազոտական կենտրոնը Չինաստանում: Կենտրոնի կանոնադրական կապիտալը կազմել է 14,99 մլն դոլար: Դրանում աշխատելու է 500 մարդ: Կենտրոնում ներդրումների ընդհանուր ծավալը, ինչպես սպասվում է, կկազմի մոտավորապես 45 մլն դոլար:

«Մենք ուրախ ենք, որ հաջորդ տարի բացվելու է նոր կենտրոն, դրանով իսկ մեր ինժեներները կկարողանան ավելի սերտորեն համագործակցել արտադրության գծով մեր գործընկերոջ հետ»,-ասված է Apple-ի հայտարարության մեջ: Ընդսմին ընկերությունը չի բացահայտել այն ներդրումների ծավալը, որոնք արվելու են նոր կենտրոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս