Brexit-ի պատճառով Բրիտանիան կարող է կորցնել 81 մլրդ եվրո
Կառավարական փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել մամուլին, վկայում են, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կնվազի 9,5%-ով, իսկ ընդհանուր կորուստները կարող են կազմել 66 մլրդ ֆունտ սթեռլինգ (81 մլրդ եվրո), հայտնում է The Times-ը։
Խոսքը մասնավորապես այն մասին է, որ առևտուրը կնվազի մոտավորապես 20%-ով, կնվազեն նաև բրիտանական տնտեսությունում օտարերկրյա ներդրումները։
Ի հավելումն՝ կարող է նվազել նաև հարկահավաքության աստիճանը։ Փաստաթղթերը նախապատրաստվել են ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցի քննարկման համար, որոնք պետք է մեկնարկեն արդեն այս շաբաթ։
Brexit-ի կողմնակիցներն արդեն մատնանշել են, որ երկրի ֆինանսների նախարարությունը նոր հաշվարկների փոխարեն կազմել է հաշվետվություն այն փաստաթղթերի հիման վրա, որոնք կառավարությունն օգտագործել է Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի տեղի պահպանման համար՝ մինչ ամառային հանրաքվեի անցկացումը։
The Times-ի զրուցակիցները մատնանշում են, որ փաստաթղթերում ներկայացված թվերը «կտրված են իրականությունից», քանի որ չեն հաշվարկում այն փաստը, որ Մեծ Բրիտանիան կարող է երկարաձգել առևտրային համաձայնագրերը ԵՄ երկրների հետ։