Ապարանցիների աչքից չի վրիպել Սամվել Ալեքսանյանի գցած աղքատիկ սեղանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապարանում շաբաթ օրը հերթական խաչի տեղադրման միջոցառման ժամանակ ներկաների աչքից չի վրիպել ամենակարկառուն ապարանցու՝ Սամվել Ալեքսանյանի գցած աղքատիկ սեղանը։

Այդ օրն ապարանցիները՝ Աղվան Հովսեփյանի հրահանգով, տոն են դարձնում, սեղաններ գցում, հյուրասիրություն կազմակերպում։ Ամեն տարի այստեղ են լինում բոլոր մարզպետները՝ այս անգամ բացակայել են, ոմանք կատակել են, թե սիրտ չունեն՝ կադրային ջարդի հաջորդ հարվածը նրանց է հասնելու։ Ներկա է եղել միայն Արագածոտնի ՀՅԴ– ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, որին պաշտոնաթողություն չի սպառնում։

Աննախադեպ ակտիվ են եղել արթիկցի Վարագյանները, հատկապես Խաչատուր Վարագյանը, որը հեռու չի գնացել Աղվան Գառնիկիչի կողքից։ Արթիկում նրա եղբոր՝ Մխիթար Վարագյանի քաղաքապետ դառնալու հարցում Հովսեփյանը շոշափելի ներդրում ունի։ Իսկ խաչի քավորն այս տարի ՄԱՊ-ի Ալիկ Պետրոսյանն էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս