Բաժիններ՝

Նորվեգիայի վարչապետը խորհրդարանում Pokemon Go է խաղացել

Նորվեգիայի խորհրդարանում բանավեճերի ժամանակ երկրի վարչապետ Էռնա Սուլբերգն իր սմարթֆոնով համակարգչային հայտնի Pokemon Go խաղ է խաղացել, հայտնում է Рegnum-ը։

Սուլբերգը Pokemon Go է խաղացել այն ժամանակ, երբ Նորվեգիայի Լիբերալ կուսակցության ղեկավար Տրինե Սքայ Գրանդեն ելույթ է ունեցել խորհրդարանականների առաջ։ Խաղով տարված վարչապետի լուսանկարները հայտնվել են համացանցում։

13542nnn

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե Սուլբերգը Pokemon Go խաղի երկրպագու է և այդ խաղը խաղացել է Սլովակիա այցի ժամանակ։

norway_pokemon_go

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս