Բաժիններ՝

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը նոր նշանակումներ է կատարել

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, փրկարար ուժերի, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզային փրկարարական վարչություններում:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի ավագ հրահանգիչ-ԱԻ արձագանքման խմբի պետ Տիգրան Կոստանյանին, քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի պետի թիկունքի և սպառազինության գծով տեղակալ Գեղամ Պետրոսյանին և օպերատիվ կառավարման վարչության օպերատիվ պլանավորման բաժնի ավագ հրահանգիչ Կարապետ Նաղդալյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս