Մայորը հայտնվել է ամբաստանյալի աթոռին. մեղադրվում է 23 դաշտային զինվորական համազգեստ հափշտակելու մեջ
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 1-ին տանկային աշտարակների գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Քրեական գործի շրջանակներում Անդրանիկ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 1-ին տանկային աշտարակների գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համարվելով նյութական պատասխանատու անձ, օժտված լինելով կազմակերպ-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, 2016թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում, օրը կոնկրետ պարզված չէ, իրեն վստահված ուրիշի գույքն ապօրինի, անհատույց շահադիտական նպատակով իրենը դարձնելու դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` նույն զորամասի անձեռնմխելի իրային ունեցվածքի պահեստից յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափի` 167.256 դրամ արժողության 23 հատ բամբակյա գլխարկով դաշտային զինվորական համազգեստ` պետությանը պատճառելով նույնքան չափի գույքային վնաս:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։