Ազատվեք կնճիռներից և ակնեից
Ցանկանո՞ւմ եք լավացնել դեմքի մաշկի վիճակը: Չոր մաշկը, բշտիկները, մուգ հետքերը կարող են վերանալ այս պարզ դիմակի միջոցով:
Դիմակի բաղադրության մեջ են մտնում մեղրն ու աղը: Մեղրով և աղով դիմակներն ունեն անհավանական, կախարդական ուժ, քանի որ համադրությունն են հնագույն տարրի և լավագույն նեկտարի:
Ի՞նչ առավելություն ունի այս պրոցեդուրան
Մեղրն ունի հակամիկրոբային ազդեցություն, ինչպես նաև՝ պայքարում է անժամանակ ծերացման դեմ: Հրաշալի է բոլոր նրանց համար, ովքեր պրոբլեմատիկ մաշկ ունեն:
Աղն ունի սկրաբի հատկանիշներ, որի միջոցով օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու մաքրում է մաշկի թեփոտությունը:
Հավասար չափաբաժնով խառնեք մեղրն ու աղը: Խառնուրդը քսեք դեմքին և պահեք 30 րոպե: Պրոցեդուրայից հետո լվացեք դեմքն ու ձեր սիրելի խոնավեցնող քսուքը քսեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը