«Սևիլիան» դարձավ Լա Լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որը դաշտ դուրս եկավ առանց իսպանացիների
«Էյբարի» հետ խաղում «Սևիլիան» դաշտ դուրս բերեց թիմի մեկնարկային կազմը՝ բաղկացած 11 լեգեոներներից: Սա Լա Լիգայի 87-ամյա պատմության մեջ առաջին նմանատիպ դեպքն է:
Անդալուզյան թիմի մեկնարկային կազմում ընդգրկված էին 4 արգենտինացի, 3 ֆրանսիացի, իտալացի, պորտուգալացի, բրազիլացի և ճապոնացի: Շնորհիվ փոփոխությունների՝ Խորխե Սամպաոլիի թիմն ավարտեց խաղը 3 իսպանացիներով:
Խաղն ավարտվեց 1:1 հաշվով, չնայած «Էյբարի» 2 ֆուտբոլիստներ հեռացվել էին դաշտից:
4 տուրերից հետո «Սևիլիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը