Բարսելոնայում ձերբակալված գործարարը՝ իշխանությունների հետ կապերի և փողերի լվացման մասին. armtimes.com
Armtimes.com-ը Երեւանում զրուցել է Բարսելոնայում մոտ երկու ամիս առաջ ձերբակալված եւ կալանավորված հայազգի գործարար Արման Մայիլյանի հետ, որը մեղադրվում է հանցավոր խմբավորման եւ փողերի լվացման մեջ:
– Պարոն Մայիլյան, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ մեղադրանք էր Ձեզ առաջադրվել, քանի՞ օր անցկացրեցիք կալանավայրում եւ ի՞նչպես ստացվեց, որ հիմա ազատության մեջ եք:
– Հուլիսի 12-ին՝ առավոտյան ժամը 6-ին, անհայտ պատճառներով Բարսելոնայի ոստիկանության աշխատակիցները մտան իմ տուն՝ մոտ 65 հոգի: Իրավիճակը հասկանալու համար հարցրեցի, թե ինչումն է կայանում խնդիրը եւ որն է պատճառը: Ոստիկաններն ինձ բացատրեցին, որ մեղադրվում եմ կազմակերպված հանցավոր խմբի և փողերի լվացման մեջ: Բնականաբար, դա իմ համար անհասկանալի ու զարմանալի էր: Այնուհետեւ, ոստիկանները սկսեցին խուզարկել տունս: Նրանց հետաքրքրում էր, թե որտեղ են պահված փողերը, որտեղ են չհրկիզվող պահարանները: Մոտ 3 ժամ տևած խուզարկությունից հետո նրանք այդպես էլ ոչինչ չգտան:
Այդ օրն առգրավեցին մեքենաներս ու ձեռքիս ժամացույցները, իսկ ինձ տարան իմ ռեստորան, որը նույնպես խուզարկվել է՝ իմ ներկայությամբ: Նույն ժամանակահատվածում, խուզարկություն էին կատարում նաեւ նույն գործով մեղադրվող 11 անձի բնակարաններում եւ այլ վայրերում: Ինձ պատկանող ռեստորանում նույնպես որևէ բան չեն գտել, բացի ուտելիքից, որը նույնպես առգրավել են, իսկ ինձ տեղափոխել են Բարսելոնայի ոստիկանության բաժանմունք: Երկու օր ձերբակալված մնալուց հետո ինձ կալանավորել են և կարճ դատական նիստից հետո տեղափոխել են կալանավայր: Այդ պահին ինձ հետ էր իմ փաստաբանը, ում թույլ չտվեցին ծանոթանալ գործի մանրամասներին, իսկ միջնորդությունը՝ գրավի դիմաց ինձ ազատ արձակելու վերաբերյալ, նույնիսկ չքննվեց դատարանում: Այդ օրը մեզ՝ 7 հոգու, ձերբակալեցին:
– Այդ անձանցից ո՞ւմ եք ճանաչում:
-Բոլորին էլ ճանաչում եմ: Յոթից մեկը ես եմ, մյուսը՝ հարազատ եղբայրս, մտերիմ ընկերս եւ գործընկերներս:
– Բացի ձեզնից, այլ անձանց է՞լ են նույն գործով մեղադրանք առաջադրել:
– Սկզբում ձերբակալվել է 11 հոգի, սակայն կես ժամ անց չորսին ազատ են արձակել եւ մնացել էինք մենք՝ յոթս: Բոլորին գրեթե նույն մեղադրանքն էր առաջադրվել:
– Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ գործում ներգրավված է նաեւ Կիեւի նախկին քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկու որդին՝ Ստեփան Չեռնովեցկին: Դուք ծանո՞թներ եք:
– Ստեփան Չեռնովեցկին իմ ընկերն է, գործընկերը: Շատ լավ մարդ, լուրջ մարդ, ընտանիքի հրաշալի հայր, կայացած ու շատ լուրջ բիզնեսմեն, ով չէր կարող առնչություն ունենալ այս գործին: Մեզ առաջադրվել է 10 միլիոն եվրոյի լվացման մեղադրանք, բայց այդ գումարը տեղաշարժվել է միայն ու միայն բանկային oրինական փոխանցումներով, ուստի՝ մենք այդ տվյալները ներկայացրել ենք համապատասխան մարմիններին: Մեզ համար շոկային էր այդ միջադեպը, սակայն փառք Աստծո, ամեն ինչ պարզվեց:
– Իսկ այժմ որտե՞ղ է նա, իր եւ մյուսներիդ մասով գործը կարճվա՞ծ է:
– Գործը կարճված չէ: Այս պահին Ստեփանը՝ ինչպես բոլորս, գտնվում է ազատության մեջ և նա էլ տեղաշարժի որևէ խնդիր չունի: 35 օր կալանավայրում գտնվելուց հետո բոլորս ազատ ենք արձակել: Մեզնից ո´չ գրավ, եւ ո´չ էլ ստորագրություն են պահանջել: Մենք մեղադրվում ենք ամենածանր հանցագործության մեջ, սակայն հիմա բոլորս էլ գտնվում ենք ազատության մեջ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: