Բաժիններ՝

Մարսի վրա նոր գոյացած լճեր են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Մարսի վրա որոշ ջրային լճեր շատ ավելի ուշ են հայտնվել, քան համարվում էր: Այս մասին պատմել են NASA-ի մասնագետները, որոնք վերլուծել են Mars Reconnaissance Orbiter (MRO) ապարատի տվյալները:

Ըստ որում գիտնականները հայտնաբերել են նույպիսի սելավահոսքերի թարմ հետքեր՝ նշելով, որ այն արագությունը, որով ջուրը հոսել է այդ հովիտներով, միանգամայն զուգադրելի է ձյան հալումից գոյացող հոսքերի արագության հետ:

Հետազոտողների կարծիքով՝ հեղուկ վիճակում ջուրը Մարսի վրա ներկա է եղել շատ ավելի երկար, քան նախկինում համարվում էր: Ենթադրաբար, նման կլիմայական պայմանները միանգամայն կարող էին համապատասխանել Մարսի վրա կյանքի առաջացման եւ պահպանման համար անհրաժեշտ գործոններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս