Սպանություն ԵՊՀ-ի տարածքում. գործը դատարանում է

2016թ. ապրիլի 8-ին 21-ամյա Ազատ Աբրահամյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է։ Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

2016թ. ապրիլի 8-ին Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ. ծնված Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդը, առանց գիտակցության գալու, հիվանդանոցում մահացել էր:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ Ազատ  Աբրահամյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը պատճառվել է ԵՊՀ-ին հարող տարածքում։ Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 13:30-14:00-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ-ին հարող տարածքում անձնական հարցեր պարզաբանելու նպատակով՝ Ա.Աբրահամյանի հետ հանդիպել է Սևան քաղաքի բնակիչ Գ.Սարգսյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երիտասարդների ընկերները։

Գ.Սարգսյանի առաջարկով՝ Ա.Աբրահամյանի հետ առանձնացել են՝ զրույցն առանձին պայմաններում շարունակելու: Ըստ ձեռք բերված ապացույցների՝ հասնելով Կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասի մոտ՝ Գ.Սարգսյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ա.Աբրահամյանի կենսականորեն կարևոր օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է։ Սեպտեմբերի 6-ին քրեական գործը մակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին։

 

Տեսանյութեր

Լրահոս