Մարինե Սարգսյանի դեկորատիվ աշխատանքները՝ «Եվրատեսիլ»-ի ֆան գոտում
«Եվրատեսիլ» երգի մրցույթի նախօրեին Կիևում երկրպագուների համար նախատեսված գոտում կտեղադրվեն հայազգի նկարիչ Մարինե Սարգսյանի դեկորատիվ աշխատանքները:
Այս մասին հայտնում է Analitikaua կայքը: Նկարչուհու խոսքով` այդ գործերի վրա ինքն աշխատել է երեք օր: «Պլանավորվում է, որ «Եվրատեսիլ»-ի նախօրեին մրցույթի բոլոր 4 4 մասնակիցներից յուրաքանչյուրի համար կպատրաստվեն նրանց սեփական դեկորատիվ ափսեները: Դրանց վիզուալ մասերը կձևավորվեն դրոշով, զինանշանով, երկրներից յուրաքանչյուրի ճանաչված պատկերներով: Ես դեռևս մտածում եմ երկրի ընտրության հարցում: Այս պահին կանգ եմ առել Ուկրաինայի և Հայաստանի վրա: Ես ցանկանում եմ նկարել երկուական նկար Հայաստանի և Ուկրաինայի համար»,- ասել է նա:
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման կազմակերպչական հանձնաժողովը որպես մրցույթի անցկացման վայր ընտրել է Կիևը: Ուկրաինան միջազգային երգի մրցույթն անցկացնելու իրավունք է ստացել այն բանից հետո, երբ այդ երկիրը ներկայացնող Ջամալան 2016թ. հաղթող ճանաչվեց: