Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի օմբուդսմենին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների գործունեությունը՝ դրանք որակելով որպես տարածաշրջանում առաջատար կառույցներ:

ՀՀ օմբուդսմենը նշել է, որ Արցախում նկատելի ձեռքբերումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես խորհրդարանի կողմից ձեւավորվող օմբուդսմենի ինստիտուտի ակտիվ գործունեության մեջ:

Այնուհետեւ քննարկվել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտապանության մեխանիզմների օրենսդրական կատարելագործմանը, Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը եւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս