Թուրքիայում ավելի քան 5 հազար հանրային ծառայող հեռացվել է աշխատանքից
Անկարայի նահանգապետարանը տարածել է հայտարարություն, որի համաձայն գյուլենականների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում, հուլիսի 15-ից սկսած 2 223 պետական աշխատողի լիազորություններ դադարեցվել են, իսկ 3 502-ը՝ հեռացվել աշխատանքից: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական գործակալությունը:
Հետախուզական գործողությունների արդյունքում 308 տարբեր հիմնարկություններից եւ կազմակերպություններից բացի փակվել են 1 դպրոց, 5 հանրակացարան, 11 ուսումնական կենտրոն՝ ընդհանուր առմամբ 17 հաստատություն, իսկ 14 ասոցիացիայի, 3 դպրոցի, 1 հիմնադրամի, 10 ուսումնական կենտրոնի եւ 4 կազմակերպության վերաբերյալ գործունեության դադարեցման որոշում է կայացվել:
Հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները պետական եւ մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելուն ուղղված ակտիվ հետախուզական գործողություններ են իրականացնում