Բաժիններ՝

Գերմանիայում պոտենցիալ ահաբեկիչների թիվը հասնում է առավելագույնի. Գերմանիայի ՆԳՆ

Գերմանիայում բռնությանը պատրաստ ծայրահեղականների թիվը հասել է առավելագույնի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը «Bild»-ին տված հարցազրույցում:

«Նրանք այն մարդիկ են, որոնց հետ կապված կան կոնկրետ փաստեր, որ կարող են իրականացնել լուրջ հանցագործություններ` պայմանավորված քաղաքական դրդապատճառներով: Նրանց թիվը 520 է, սա բարձր ցուցանիշ է, որը երբևէ չենք ունեցել»,-ասել է ՆԳՆ-ի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ իրավապահ մարմիններին ներկայում հայտնի է 360 անձ, որոնք կարող են աջակցել իսլամիստներին հարձակումներ նախապատրաստելու գործում: Թոմաս դե Մեզյերն ընդգծել է, որ ներկայում ահաբեկչական սպառնալիքը գալիս է ինչպես հանցագործների խմբերից, որոնք կարող են ներթափանցել Գերմանիայի տարածք, ինչպես նաև միայնակ ծայրահեղականներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս