Թուրքիայում հայտնի լրագրող է ձերբակալվել
Թուրքիայում հայտնի լրագրող Ահմեթ Ալթանը և նրա եղբայր պրոֆեսոր Մեհմեթ Ալթանը սեպտեմբերի 10-ի առավոտյան ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ձերբակալման պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ նրանց կողմից հնչեցված խոսքերն են եղել: Այլ մանրամասներ հայտնի լրագրողի և նրա եղբոր մասին դեռևս չեն հաղորդվում: