Լիոնել Մեսսին վանսվածք է ստացել և չի խաղա Վենեսուելայի դեմ
Արգենտինայի հավաքական վերադառնալը չանցավ առանց պրոբլեմների:
Ուրուգվայի հետ խաղից հետո (1:0) Լիոնել Մեսսիի մոտ պրոբլեմներ են ծագել՝ կապված աճուկային մկանների հետ:
«Լեոն ուժեղ ցավեր ունի: Ցավոք սրտի, նա չի կարող մասնակցել հաջորդ խաղին: Նրա մոտ բորբոքում կա և մենք չենք կարող ռիսկի դիմել: Բժիշկները հանգիստ են խորհուրդ տվել: Նա դուրս կգա մարզման, բայց բաց կթողնի հաջորդ խաղը»,- հայտարարել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարո Բաուսան, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Մեսսին Ամերիկայի գավաթի եզրափակչից հետո հայտարարել էր, որ ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականի կազմում:
Օգոստոսին Մեսսին փոխեց որոշումը և սեպտեմբերի 1-ին խաղաց Ուրուգվայի հավաքականի դեմ՝ խփելով հաղթական գնդակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը