Բաժիններ՝

Քրքումի խյուս՝ մարմնի գեղեցիկ կառուցվածքը պահպանելու համար

Healthyfoodhouse կայքն առաջարկում է բաղադրատոմս, որը կերիտասարդացնի օրգանիզմն ու կօգնի պահպանել մարմնի գեղեցիկ կառուցվածքը:

Ոչ ոք չի կարող կանխարգելել ծերացումը, քանի որ դա բնական երևույթ է, սակայն կարող եք այն հետաձգել: Քրքումի խյուսը կօգնի ձեզ այս հարցում:

Քրքումը չափազանց օգտակար համեմունք է, որն ունի հակատարիքային նշանակություն:

Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում այս հրաշալի խյուսի բաղադրատոմսը:

  • Քառորդ բաժակ քրքումի փոշի
  • Կես բաժակ զտած ջուր
  • Կես թ/գ սև պղպեղ

Տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները և խառնուրդը տաքացրեք միջին կրակի վրա: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի խյուս ստանաք, ապա խառնուրդը տեղադրեք սառնարանը:

Այս խյուսը կարող եք օգտագործել մի շարք սմուզիների, ինչպես նաև՝ մաշկի խնամքի բաղադրատոմսերի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս