Բաժիններ՝

Իսլամ Քարիմովին բուժում են ռուս բժիշկները

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի բուժմամբ զբաղվում են Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկները: Այս մասին РБК-ին հայտնել է գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար Ալեքսանդր Կոնովալովը:

«Մեր բժիշկներն այնտեղ վաղուց` առաջին պահից են գտնվում»,- ասել է Կոնովալովը` հավելելով, թե այդ հարցը վերահսկում է ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Պոտապովը:
«Ֆերգանա» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, թե Քարիմովի բուժման նպատակով Տաշքենտ է ուղևորվել ռուս կարդիովիրաբույժ Լեո Բոկերիան:

ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցն այսօր հայտարարել էր, թե Ուզբեկստանը Մոսկվային չի դիմել երկրի ղեկավարին բուժելու խնդրանքով:

Քարիմովը հանրապետության նախագահն է 1991 թվականից: Մինչ այդ նա Ուզբեկստանի ԽՍՀ-ի նախագահն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս