Բաժիններ՝

Վարունգն ու ձվի սպիտակուցը՝ ծերացման դեմ

Տարիքի հետ մաշկը կորցնում է իր բնական ձգությունն ու էլաստիկությունը: Բարեբախտաբար, գոյություն ունեն տնական քսուքներ և դիմակներ, որոնք օգնում են վերականգնել մաշկի էլաստիկությունը: Ձեզ ենք ներկայացնում երկու բաղադրիչից պատրաստված դիմակ, որն արդյունավետ կերպով պայքարում է կնճիռների և մաշկի կախվածության դեմ:

Դիմակի բաղադրիչների կարևորությունը

Վարունգ – Վարունգը բնական ճանապարհով վերականգնում է մաշկը: Հակաօքսիդանտներն ու վիտամին C-ն և K-ն սպանում են ազատ ռադիկալները, որոնք էլ առաջացնում են կնճիռներ ու թուլացնում են մաշկը: Վարունգը կնճիռների դեմ պայքարի առաջնային միջոցներից մեկն է:

Սպիտակուց- Ձուն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, որոնցից մեկը մաշկի ձգումն է:

Դիմակի բաղադրատոմսը

Լվացեք վարունգն ու կտրատեք մանր կտորներով: Դրանք լցրեք բլենդերի մեջ և խառնեք 2 րոպե: Ձվի սպիտակուցն առանձնացրեք, ավելացրեք 2 թ/գ վարունգի խյուս, խառնեք:

Ստացված խառնուրդը քսեք դեմքին, պարանոցին և կզակին, թողեք մնա 15-20 րոպե, ապա լվացեք սառը ջրով:

Այս դիմակին կարող եք նաև 1 թ/գ կտավատի, ցորենի կամ բրնձի ալյուր ավելացնել:

Շաբաթական 1-2 անգամ քսեք դիմակը:

Հրաշալի ձգող ազդեցություն ունի նաև ձվի սպիտակուցից և կամֆորային սպիրտից պատրաստված դիմակը: Պարզապես ձվի սպիտակուցին ավելացրեք կես թեյի գդալ կամֆորային սպիրտ, ստացված խառնուրդը քսեք դեմքին: Երբ առաջին շերտը չորանա, ևս մեկը քսեք, ապա՝ երրորդը: Թողեք դիմակը չորանա և լվացեք մաքուր ջրով: Այս դիմակը կարող եք օգտագործել շաբաթական մեկ անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս