Ռուսական բանակում անսպասելիորեն ստուգումներ են սկսվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերում մարտունակության անսպասելի ստուգումներ սկսելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օգոստոսի 25-31-ը ռուսական զորքերը կբերվեն մարտական բարձր պատրաստվածության, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Այսօր համաձայն ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման համաձայն` սկսվել է հերթական անսպասելի ստուգումը: Հարավային զորքերը, Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների միջոցների և ուժերի մի մասը, Հյուսիսային նավատորմը, Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարությունը,
Օդադեսանտային զորքերը Մոսկվայի ժամանակով ժ. 7:00-ից բերվում են մարտական պատրաստականության»,- հայտարարել է Շոյգուն ռազմական գերատեսչության ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ:
Ստուգումների նպատակը Շոյգուն նկարագրել է որպես «զինված ուժերի նախապատրաստականության ամբողջական փուլ, որը պաշտպանելու է ՌԴ-ի շահերը դրա անվտանգության աճող սպառնալիքների դեպքում»:
Ստուգումների նպատակներից է նաև բանակի կարողությունը գնահատելը` արագ ավելացնել մարտունակությունը հարավարևմտյան ուղղություններով:
Վերջին շրջանում ռուսական բանակում նման ստուգումները հաճախակիացել են: