Բրյանսկում հայ երիտասարդին պատուհանից դուրս են նետել
Բրյանսկում օգոստոսի 21-ին առավոտյան ժամը 6-ի սահմաններում բնակարաններից մեկի պատուհանից դուրս են նետել հայ երիտասարդի: Այս մասին հաղորդել է Բրյանսկի տեղեկատվական գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով՝ մինչ դեպքը երիտասարդը ծեծի է ենթարկվել: Տուժածը հոսպիտալացվել է և այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: