Facebook-ն Իտալիայում միացրել է «Անվտանգության ստուգում» գործառույթը
Facebook սոցիալական ցանցն Իտալիայում միացել է«Անվտանգության ստուգում» (Safety Check) օպցիոնը՝ երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով:
Օպցիոնը սոցցանցի օգտատերերին թույլ է տալիս տեղեկացնել, որ իրենք ողջ են մնացել տարերային աղետի, աղետի կամ ահաբեկչական գործողության դեպքում:
Facebook-ն «Անվտանգության ստուգումը» միացրել է Մյունխենում տեղի ունեցած հրաձգության, Օռլանդոյի գիշերային ակումբում կատարված սպանդի, Նիսի եւ Փարիզի ահաբեկչական գործողությունների ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: