Բանգլադեշում հարյուրավոր մարդիկ դանակահարել են միմյանց՝ սերիալի շուրջը ծագած վեճի պատճառով

Ֆանտազիայի ժանրի հնդկական հեռուստասերիալի պատճառով վեճ է սկսվել Բանգլադեշի արեւելքի գյուղերից մեկում, ինչի հետեւանքով 100 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Նշվում է, որ Հաբիգանջի շրջանի բնակիչները հավաքվել են Դհոլ գյուղի ռեստորանում՝ դիտելու «Քիրանմալան»՝ բենգալերեն հեռուստասերիալ ռազմիկ-արքայադստեր մասին, որը մարդկությանը փրկում է չար ուժերից:

Դիտման ընթացքում ծայր առած վեճը վերաճել է ծեծկռտոցի: Սերիալի զայրացած սիրահարներն սկսել են ջարդուփշուր անել ռեստորանը եւ փայտերով ու դանակներով խփել միմյանց: Ոստիկանությունն ստիպված է եղել ռետինե գնդակներ եւ արցունքաբեր գազ կիրառել:

Վերքեր ստացած 100 հոգուց 15-ի համար հոսպիտալացում է պահանջվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս