«Ղրիմի դիվերսիաները կօգնեն Պուտինին լուծել ՌԴ-ի ներքին խնդիրները». Times

Հարցը, թե արդյոք պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետագայում ռազմական գործողություններ ծավալել Ուկրաինայում, իրենց տալիս են ոչ միայն Կիևում, այլև Արևմտյան Եվրոպայի մայրաքաղաքներում, գրում է Times թերթը:

Մոսկվան առավելագույնս լայն հնչողություն է տվել ուկրաինացի դիվերսանտների հասցեին մեղադրանքներին, որոնք իբր ներթափանցել են Ղրիմի տարածք` սպանելով 2 ուժայինի:

«Դա Ռուսաստանի նախագահին նոր առիթ տվեց` հանդես գալ անսպասելի սպառնալիքով: Նա խոստացավ, որ Ռուսաստանն այդ հարձակումը անպատասխան չի թողնի»,- գրում է պարբերականը:

Ի պատասխան դրան` ինչպես գրում է թերթը, ուկրաինական կողմը նյարդայնացավ, սահմանի մոտ տարավ ծանր սպառազինություն և զորքերը բերեց մարտական բարձր պատրաստականության:

«Այդ սպառնալիքները դարձան վերջինը քայլերից, որոնք ապշեցրին ու մտավախություն առաջացրին Արևմուտքի մոտ»,- նշում է Times-ը:

Ավելի վաղ Թուրքիայի հետ մերձեցումը Թուրքիայի ռազմական հեղաշրջումից հետո գնահատվել էր որպես Պուտինի փորձը` իրեն որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք առաջարկել Թուրքիային:

«Ռուս նախագահը ելնում է այն բանից, որ քինախնդիր թուրք գործընկերը նեղացած է դաշինքի ղեկավարությունից, որը քննադատում է նրան այն բանի համար, թե ինչպես է վարվում հեղաշրջումից հետո քայքայիչ տարրերի հետ»,- կարծում է պարբերականը:

Պուտինի տեսակետից, ինչպես ենթադրում է Times-ը, մեծ հաղթանակ կլիներ կռվացնել Թուրքիային և ՆՏԱՕ-ին այն պահին, երբ Անկարան այդքան կարևոր դեր է խաղում ԴԱԻՇ-ի դեմ Արևմուտքի պայքարում և օգնում է զսպել փախստականների հոսքը Եվրոպա:

Ինչպես նշում է թերթը, թեև «Ռուսաստանը հայտնի է նրանով, որ ցանկանում է ագրեսիա սանձազերծել, երբ աշխարհը այլ խնդիրներով է տարված, Ուկրաինայի հետ նոր պատերազմը իմաստ չունի, քանի որ Կրեմլին անհրաժեշտ չեն նոր պատժամիջոցներ, հներից էլ նա կցանկանար ազատվել»:

Ինչպես ենթադրում է թերթը, արտաքին ճգնաժամը հարկավոր էր Պուտինին ներքին խնդիրների լուծման համար: Ռուսաստանին սպասվում են խորհրդարանական ընտրություններ, թեև ընդդիմությունը շանս չունի ճնշելու իշխանության կուսակցությունը, և երկրում աճում է դժգոհությունը:

Ռուսները, ինչպես նշում է պարբերականը, քաջաբար տարան  կենսամակարդակի կտրուկ անկումը, ռուբլու անկումը, դրա հետևանքով առաջացած օտարերկրյա ուղևորությունների բարդությունները:

«Սակայն նրանց սրտով չէ կոռուպցիայի բարձր մակարդակը, նրանց դուր չի գալիս Պուտինի ընկերների` ոչնչով չսահմանափակված իշխանությունը և նրանք ամաչում են դոպինգային սկանդալի պատճառով»,- գրում է պարբերականը:

«Ուկրաինայի հետ հարաբերությունների նոր սրումը կարող է Պուտինին ազատել խաղաղ բանակցությունները շարունակելու և ինչ-որ զիջումների գնալու անհրաժեշտությունից»,- գրում է Times-ը:

Տեսանյութեր

Լրահոս