«Լեքսուսը» շրջվել է. Վարորդը և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Օգոստոսի 15-ին, ժամը 12.26-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Լեքսուս RX300» մակնիշի 21 LU 544 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Վ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել :
Վարորդը և ուղևորներ՝ 1972 թ. ծնված Ն. Հ.-ը և 1981 թ. ծնված Ա. Ս.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: