Բաժիններ՝

Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը դիմել են ՍԴ

«Սասնա ծռեր» խմբի անդամներ, ներկայումս կալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը:

Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանն իրենց՝ դեռևս մարտի սկզբին ՍԴ մուտքագրված դիմումներով խնդրել են Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը՝ այնքանով, որքանով այն նախատեսում է անձի նկատմամբ կալանավորման տեսքով խափանման միջոցի կիրառումը դռնփակ դատական նիստում, ինչպես նաև Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության «դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» դրույթը՝ դրան տրված այն բովանդակության, մեկնաբանության մասով, որով կալանավորման հարցով նշանակված դատական նիստը վերաքննիչ դատարանում կարող է կայացվել մեղադրյալի բացակայությամբ:

Ըստ դիմողների՝ վիճարկվող իրավական դրույթները սահմանափակում են համապատասխան գործերի քննության հրապարակայնությունը՝ առանց սահմանելու համապատասխան դատական ատյանի համար պարտականություն՝ յուրաքանչյուր դեպքում պարզել դռնփակ դատական նիստ հրավիրելու իրավաչափ նպատակն ու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի հստակ պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս