Բաժիններ՝

Էրզրումի դատախազը ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանը հատելիս

Թուրքիայի Էրզրում քաղաքի դատախազ Էքրեմ Բեյազթաշը ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:

Կիրակի երեկոյան թուրք ժանդարմները, որոնք պարեկային հսկողություն են իրականացրել Սիրիայի հետ սահմանին, նկատել են մարդու, որը ցանկացել է հատել սահմանը:

Ձերբակալվածը Էրզրումի 46-ամյա դատախազ Էքրեմ Բեյազթաշն էր:

Վերջինս Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հեռացվել էր պաշտոնից, թուրքական իշխանությունները նրան կալանավորելու հրաման էին տվել:
Ինչպես հայտնում է գործակալությունը, սկսվել է հետաքննություն` վերջնիս կողմից սահմանն անօրինական հատելու փորձի առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս