Հայաստանի ռուսական ռազմակայանի օբյեկտներում նորոգման-վերականգնման աշխատանքներ են սկսվել
Հայաստանի ռուսական ռազմակայանում նորոգման-վերականգնման եւ ռեգլամենտային ախատանքներ են սկսվել: Երեւանի եւ Գյումրիի կայազորների զինվորական ավաններում երկու ամսվա ընթացքում կանցկացվեն բնակելի եւ ծառայական օբյեկտների վիճակի վերահսկման, հաղորդակցուղիների, կաթսայատների, ջրմուղ-կոյուղու կառույցների, ինժեներական ցանց երի, բնակելի օբյեկտների եւ զորանոցային-բնակելի ֆոնդի ռեգլամենտային սպասարկման միջոցառումներ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2016 – 2017 թվականների ջեռուցման սեզոնի նախապատրաստական շրջանում միավորման բոլոր զինվորական օբյեկտներում պլանավորված է փոխել մինչեւ 1,5 կիլոմետր ջերմային ցանցեր, շուրջ 600 մետր ջրմուղ, մոտավորապես 120 մետր կոյուղու ցանցեր, ավելի քան 50 քառակուսի մետր տանիք ու պատուհան:
«Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններ, ինչպես նաեւ ռուսական զորամիավորման հակաօդային պաշտպանության զորքերի պահակային դիրքեր կհասցվեն պինդ վառելիք ու վառելափայտ: