Ռիոյում չինացի լողորդուհուն ամուսնության առաջարկ են արել հենց պատվո հարթակի վրա
«Ռիո-2016»-ի կանանց ջրացատկի 3 մետր բարձրություն ձևի պարգևատրման արարողության ժամանակ Չինաստանի ներկայացուցիչ Հի Զին, բացի այն, որ արժանացել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալի, ստացել է նաև ամուսնության առաջարկություն:
«The Huffingtonpost»-ը հաղորդում է, որ չինացի մարզուհուն է մոտեցել հավաքականի ջրացատկորդներից Քին Կայը՝ Հի Զինի ընկերը, և անսպասելի կերպով ամուսնության առաջարկ է արել:
Հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է մարզիկներին: Չինացի մարզուհին արցունքներն աչքերին համաձայնել է ամուսնանալ Քին Կայի հետ:
«Մենք արդեն 6 տարի միասին ենք: Երբեք չէի սպասի, որ նա այսպիսի բան կանի, այն էլ այստեղ: Նա շատ խոստումներ է կատարել ինձ համար: Ես կարծում եմ, նա է այն մարդը, ում հետ կարող եմ կիսել իմ ամբողջ կյանքը»,-ասել է Հի Զին: