Ավստրիայի իշխանությունները չեն բացառում ներգաղթյալների պատճառով արտակարգ դրության սահմանումը
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կերնը չի բացառել, որ իշխանությունները կարող են քննարկել արդեն սեպտեմբերի 6-ից երկրում արտակարգ դրություն սահմանելու հարցը փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով` սեպտեմբերի սկզբին տեղի կունենան բանակցություններ Ավստրիայի և Հունգարիայի պաշտպանության նախարարության և ներքին գործերի նախարարության նախարարների մակարդակով, որտեղ անհրաժեշտ է ստեղծել նախադրյալներ արտակարգ դրության սահմանման և մարդկանց Հունգարիա վերադարձնելու համար:
«Եթե դա հաջողվի, կարծում եմ, որ սեպտեմբերի 6-ը լավ օր է նախարարների խորհրդի նիստի համար, որտեղ կքննարկվի պատրաստի տեքստը»,- ասել է նա: