Բաժիններ՝

Մահացել է Լևոն Եզեկյանը

Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան մահացել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Եզեկյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին` ժամը 18:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ Մարինե եկեղեցում, հուղարկավորությունը` օգոստոսի 17-ին` ժամը 13:00-ին` նույն վայրից:

Լևոն Կորյունի Եզեկյանը ծնվել է 1941թ. հունիսի 13-ին Ուկրաինայում` Լվովում:

1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1965 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում։ 1991-2013 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը, 2013 թվականից՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի պատվավոր վարիչ:

Եղել է նաև ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին կից գործող 019 մասնագիտական խորհրդի անդամ, ԵՊՀ հայ բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների գիտխորհուրդների անդամ, «Լեզվաբանության» խորհրդի անդամ։ Արժանացել է Համբուրգի և ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի: Ուսումնասիրությունները վերաբերել են լեզվաբանության և ոճաբանության հարցերին։

Կենսագրությունն ըստ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031