Լավրովը խոստացել է ազդել Դոնեցկի և Լուգանսկի վրա

Ռուսաստանը կշարունակի ազդել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների վրա` Դոնբասում իրավիճակը կայունացնելու նպատակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է Interfax-ը:

«Ռուսաստանը կանցնի ճանապարհի իր մասը և Լուգանսկին և Դոնեցկին կտրամադրի կառուցողական երկխոսության»,- ասել է Լավրովը` ելույթ ունենալով Ուրալի դաշնային համալսարանի ուսանողների առաջ:

Նա դարձյալ ընդգծել է «Մինսկ-2» պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: «Համոզված ենք, որ դրան հասնել հնարավոր է միայն հետևողականորեն իրականացնելով մինսկյան համալիր միջոցառումները»,- ասել է նա:
Իր հերթին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Մինսկի պայմանավորվածությունները այլընտրանք չունեն, չնայած Ղրիմի շուրջ իրավիճակի սրմանը:

Տեսանյութեր

Լրահոս