ԲՀԿ-ն Աշտարակում կառաջադրի քաղաքապետի թեկնածու
                                    Այսօր տեղի է ունեցել Աշտարակի ԲՀԿ տարածքային խորհրդի ընդլայնված նիստը: Խորհրդի նիստին ներկա էին ԲՀԿ պատգամավորներ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ: Տարածքային խորհուրդը քննարկեց առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը և որոշեց սեպտեմբերի 18-ին Աշտարակի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Արշալույս Մեջլումյանին: Աշտարակի ԲՀԿ տարածքային խորհուրդը հաստատեց նաև քաղաքապետի առաջիկա ընտրություններում ԲՀԿ ավագանիների ցուցակը:
ԲՀԿ մամուլի ծառայություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    