Պուտինի և Էրդողանի հանդիպումը լուսաբանելու է շուրջ 150 լրագրող
Շուրջ 150 լրագրող է հավաքվել Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատի մամուլի կենտրոնում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը լուսաբանելու նպատակով:
Սպասվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ռուս-թուրքական հարաբերություններին ութամսյա ճգնաժամից հետո, որն առաջացել էր 2015թ. նոյեմբերին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո:
«Սպասվում է կարծիքների լուրջ փոխանակություն այն մասին, թե ինչ տեմպերով և ինչ հետևողականությամբ մենք կզբաղվենք մեր հարաբերությունների վերականգնմամբ»,-սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ հայտարարել էր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախագահների հանդիպումը լուսաբանելու համար հավատարմագրվել է 138 լրագրող ռուսական, թուրքական, ամերիկյան, եվրոպական և արաբական ԶԼՄ-ներից:
Պլանավորվում է, որ հանդիպման սկիզբն ու հանդիպումից հետո կայանալիք մամուլի ասուլիսն ուղիղ եթերում կհեռարձակի ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Պուտինի և Էրդողանի զրույցը տեղի կունենա Կոստանտինյան պալատի հունական սրահում: