Բաժիններ՝

NASA-ն առաջին անգամ նկարահանել է հրթիռային շարժիչի կրակը

NASA-ն ներկայացրել է նոր տեսախցիկ, որը թույլ է տալիս բոլոր մանրամասնություններով դիտել հրթիռային շարժիչի գազերի շլեյֆը: Այս մասին տեղեկացնում է Gizmodo-ն:

Սովորական լուսախցիկները չեն կարող նկարել այն բոցը, որը դուրս է գալիս հրթիռի ծայրափողակից: Սակայն High Dynamic Range Stereo X (HiDyRS-X) ծրագրի շրջանակներում մշակված սարքը դանադաղեցված նկարահանման ընթացքում արված բազմաթիվ կադրեր հավաքում է որակյալ տեսագրության մեջ: Համանման տեխնիկայից են օգտվում գիշերային բնապատկերների լուսանկարիչները, որոնք «սոսնձում են» մի քանի նկարներ:

Խցիկն առաջին անգամ ստուգել են QM-2 հրթիռային արագացուցիչի փորձարկումների ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս