Նազարբաևն ու Էրդողանը քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցության հեռանկարները
Ղազախստանի և Թուրքիայի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Ռեջեփ Էրդողանը Անկարայում քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդման հեռանկարները, ասվում է Ղազախստանի նախագահի կայքում:
«Նեղ ձևաչափով բանակցությունների ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը, ինչպես նաև ղազախա-թուրքական ռազմավարական գործընկերության ամրապնդման հեռանկարները մի շարք առաջնահերթ ուղղությունների հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից նշել են, որ կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ Նազարբաևը Թուրքիա է մեկնել պաշտոնական այցով: